Ambassade de France en Arménie

Թատրոնը, անկասկած, ֆրանսիական մշակույթի հարստություններից մեկն է։ Հին և ժամանակակից ստեղծագործությունները կյանքի կոչելու նպատակով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը խթանում է բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք միտված են նաև դրամատուրգիայի միջոցով ֆրանսերենի տարածմանը:

Այս գործունեությունն իրականացվում է թատերական ոլորտում ներգրավված տեղական կազմակերպությունների (Association de théâtre francophone Avant-Scène), ֆրանսիական թատերական ընկերությունների (Compagnies Saté-Âtre և Hallet Eghayan) և այլ նախաձեռնությունների աջակցությամբ: Վերջիններից է Սերժ Ավեդիքյանի դրամատիկական արվեստանոցը, որի առաջին գործընկերը Ֆրանսիայի դեսպանատունն էր։

Այս դասընթացների շրջանակներում շուրջ երեսուն հայ երիտասարդ դերասաններ և կատակերգուներ բոլոր մարզերից սովորում են ֆրանսերեն և ծանոթացնում ժամանակակից դրամատիկական արտահայտչությանը տաղանդավոր, հեղինակավոր մասնագետների ղեկավարությամբ (Պիեռ Պրադինաս, Սիմոն Աբկարյան, Քեթրին Շրուբ-Աբկարյան, Արիան Ասկարիդ, Ստեֆան Բրաունշվեյգ, Քլոե Ռեժոն, Օսեան Մոզաս, Իգոր Սկրեբլին և Սերժ Ավեդիկյան) ։

Դեսպանությունը նախատեսում է տևական դարձնել այս ծրագիրը՝ հետագայում այն հյուրընկալելով մի վայրում, որ տարբեր այլընտրանքային նախաձեռնություններ կյանքի կոչելու հնարավորություն կտա: