Ամեն տարի դեսպանությունն աջակցում և կազմակերպում է միջոցառումներ, որոնք կարևորում են կերպարվեստը և մշակույթի հարակից ուղղությունները:
2021 թվականին ֆրանսիական Fetart կոլեկտիվի և Երևանի գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպվեց << Ապրողները։ Խաչվող հայացքներ․ Ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչություն >> ցուցահանդեսը:
Թվային արվեստը նույնպես մեր առաջնահերթություններից է: 2021 թվականին, Novembre Numérique միջազգային միջոցառման կապակցությամբ, դեսպանությունն աջակցեց նկարիչ Ռոդոլֆ Բարսիկյանի <<Թվային կյանք>> ցուցահանդեսի կայացմանը։