Հանձնառու լինելով ֆրանսիական ժամանակակից հետազոտությունների և մտքի տարածմանը` դեսպանությունը պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, կլոր սեղաններ և գրքերի շնորհանդեսներ:
2021 թվականին դեսպանությունն աջակցեց Վալերի Մանտոյի՝ Հրանտ Դինքի մասին պատմող «Le sillon» գրքի հրատարակմանը և թողարկմանը։
2021 թվականին դեսպանությունն աջակցեց Վալերի Մանտոյի՝ Հրանտ Դինքի մասին պատմող «Le sillon» գրքի հրատարակմանը և թողարկմանը։
2022 թվականին դեսպանությունը մեկնարկում է բանավեճերի և կոնֆերանսների շարք ժամանակակից հիմնախնդիրների շուրջ: Այս միջոցառուների շարքի մեկնարդկը դրվեց Գաղափարների գիշերվա կապակցությամբ, որ ամենամյա խոշոր միջոցառում է և կազմակերպվում է ամբողջ աշխարհում՝ նվիրված գաղափարների փոխանակմանը, երկխոսությանը և ժամանակակից մտքին: (Վերա)կառուցել միասին թեմայի շուրջ կազմակերպվող այս ծրագրի առիթով, քաղաքացիական հասարակության բազմաթիվ անդամներ և հետազոտողներ հավաքվեցին բանավեճի՝ քննարկելու Հայաստանում քաղաքացիական հասարակության սոցիալական և քաղաքական դերին առնչվող հարցեր ։