Ambassade de France en Arménie

Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում, աջակցում և մասնակցում է երաժշտական միջոցառումների, որոնց նպատակն է տարածել ֆրանսիական և ֆրանկոֆոն երաժշտությունը և ստեղծել գործընկերային կապեր, մասնագիտական փոխանակումներ ֆրանսիացի և հայ երաժիշտների միջև:

Ֆրանսիական երաժշտական ինդուստրիան միջազգայնորեն խթանելու քաղաքականությանը համահունչ՝ դեսպանությունը տարվա ընթացքում հրավիրում է ֆրանսիացի արտիստների և կազմակերպում հյուրախաղեր՝ ֆրանսիական երաժշտությունը տարածելով ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում (Գյումրի, Գորիս և այլն):

Դեսպանատան կողմից կազմակերպվող երաժշտական կարևոր իրադարձություններն են Ֆրանսիական երաժշտության տոնը, Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված համերգները և ֆրանկոֆոնիայի օրերի մշակութային ծրագրի մաս կազմող համերգները, որ սովորաբար տեղի են ունենում մարտ-ապրիլ ամիսներին։

Դեսպանատան երաժշտական ծրագիրը շատ բազմազան է և ընդգրկում է բոլոր երաժշտական ժանրերը:

Դեսպանությունը սերտ համագործակցում է պետական և ոչ պետական հաստատությունների, անհատ արտիստների հետ, այդ թվում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Երևանի պետական կոնսերվատորիա, Հայաստանի ջազ նվագախումբ, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, Հայաստանի ջազի ասոցիացիա, Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն և այլն: