Ambassade de France en Arménie
27 Սեպտեմբեր 2021

Ֆրանսիան պատմականորեն հավատարիմ է հայկական ժառանգության պահպանությանը, պաշտպանությանը և արժևորմանը, ինչի վկայությունն է նրա գործունեությունը հնագիտության ոլորտում, որը սկսվել է 19 -րդ դարում Ժակ դե Մորգանի կողմից Ախթալայում կատարված պեղումներով: Ֆրանսիան Հայաստանի անկախացումից ի վեր ոլորտում իր ներդրումն է ունեցել Կովկասի և Էրեբունու հնագիտական առաքելությունների միջոցով։

 

Ֆրանսիայի և Հայաստանի միջև Հանրապետության Նախագահ պարոն Էմանուել Մակրոնի ցանկությամբ երկկողմ հարաբերությունների խորացման շրջանակներում դեսպանատունը հանձնառու է ամրապնդել իր գործունեությունը ժառանգության ոլորտում: Ազգային ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությամբ, Հայաստանի իշխանությունների հետ համատեղ կկիրառվի համագործակցության հնգամյա ծրագիր: Այն նպատակ ունի ամրապնդել ժառանգության վերականգնման գործում Հայաստանի կարողությունները և խթանել Ֆրանսիայի և Հայաստանի միջև գիտական և մասնագիտական փոխանակումները:

 

Դեսպանատունը նաև ուղեկցում և աջակցում է հայկական ժառանգության պահպանության և արժևորման գործում ներգրավված մի քանի դերակատարների, այդ թվում` Էրեբունու թանգարանին և Հայաստանի ազգային պատկերասրահին կից Rochemp կենտրոնին:

2021 թվականի սեպտեմբերի 18 –ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում դեսպանությունն աջակցեց Էրեբունի թանգարանին և համագործակցության արդյունքում հանրությանը ներկայացվեց Էրեբունի և Կարմիր բլուր տեղանքների եռաչափ պատկերներից բաղկացած երկլեզու գիրք, իսկ այցելուներին առաջարկվեց ֆրանսերեն լեզվով այցելությունների և միջոցառումների ծրագիր: