Ambassade de France en Arménie

Ս.թ. Հոկտեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպվող  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 7-ից 12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»:

Ֆրանկոֆոնիայի ավանում, շուրջ քսան տաղավարների կողքին Ֆրանսիան կտեղադրի իր տաղավարը:



Ֆրանկոֆոնիան դա միայն «ընդհանուր տուն» չէ, որի բնակիչները խոսում են ֆրանսերենով: Ֆրանկոֆոններն այսօր ունեն «ընդհանուր ճակատագիր», որտեղ տաղանդներ են դրսևորվում և միմյանց լրացնում: Ֆրանսիան Ֆրանկոֆոնիայի կենտրոնը չէ, այլ աջակիցներից մեկը: Ֆրանսերեն լեզուն այսօր ոչ միայն կիսվելու և օգտագործելու համար է, այլ ստեղծագործելու և հաջողության գործիք է՝ «հնարավորությունների ֆրանսերեն», ինչպես բնորոշում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի տաղավարը ստեղծվել է հենց այս ոգով, համատեղելով բազմաթիվ տնտեսական, մշակութային, մեդիա, տեխնոլոգիական և  իհարկե՝ կրթական բազմաթիվ միջոցառումներ: 

Գործարարություն և զարգացում - հանդիսանալով  ֆրանկոֆոն գործարար կանանց և տղամարդկանց հանդիպման վայր, Ֆրանսիայի տաղավարը միավորում է բազմաթիվ օպերատորների, որոնց թվում են Բիզնես Ֆրանսը, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը: Ընտրված թեման «արդյունավետ ֆրանսերենն» է: Ֆրանսերեն լեզուն հիրավի անհրաժեշտ է միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ աֆրիկական մայրցամաքում գործարարության համար:




Թվային ոլորտ, մեդիաներ և մշակույթ – Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ, Ֆրանսիայի տաղավարն առաջարկում է նորարարական միջոցառումներ «հնարավորությունների ֆրանսերենը» խորագրով տարածքում: Խոսքն օրինակ Ֆրանսիայի զբոսաշրջային վայրերի վիրտուալ շրջագայության և վիդեո խաղերի մասին է: Ֆրանկոֆոն ավանի շաբաթվա շրջանակներում կկազմակերպվի երիտասարդ բլոգերների վերապատրաստում:



Արհեստներ և տարածքներ – Ֆրանսիայի տաղավարի երկու սրահները նվիրված կլինեն մասնագիտական կրթությանը: Այս ոլորտին մեծ աջակցություն են ցուցաբերում ֆրանսիական տարածքային կառավարման մարմինները, մասնավորապես Լիոն քաղաքը:  Սրահներում, որոնք նվիրված են «օգտակար ֆրանսերենին» և «հմտությունների ֆրանսերենին», Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը կկազմակերպի վրսահարդարման ցուցադրություն և խոհարարական մրցույթ կենտրոնի երիտասարդ խոհարարների միջև : Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Ֆրանսիական դպրոցը կներկայացնեն իրենց կրթական ծրագրերը :



Գիտելիք և լեզուներ – Ֆրանսիայի տաղավարում կանցկացվեն գիտելիքի և ֆրանսերեն լեզվի խթանման բազմաթիվ միջոցառումներ : Օրինակ Հայկական Ալիանս ֆրանսեզը, որ այս տարի տոնում է իր հիմնադրման 15-ամյակը, կառաջարկի ֆրանսերենի դասընթացներ սկսնակների համար և վերապատրաստման դասընթացներ դասավանդողների համար : Ֆրանսերենի շուրջը կհամախմբվեն նաև TV5 հեռուստաընկերությունը, RFI ռադիոկայանը և Ֆրանսիական ինստիտուտը : Միջոցառումների շարքում հարկ է նշել Caravane des dix mots միջոցառումն իր հսկա խամաճիկներով, երգին, պարին և թատրոնին նվիրված սեմինարները, ինչպես նաև հանրության հետ բանավեճերը և նույնիսկ ֆրանսիացիների սիրած պետանկ կոչվող խաղը :


Ֆրանսիայի տաղավարը փոխանակումների և ուսուցման վայր է, բաց՝ բոլոր ֆրանկոֆոնների համար: Այն լիովին համապատասխանում է «ապրել և միասին ստեղծել» Ֆրանկոֆոն ավանի կարգախոսին:

Ֆրանսիայի տաղավարի կողքին ներկայացված կլինի Օ-դը-Սեն դեպարտամենտը, որը կներկայացնի Հայաստանի հետ սերտորեն կապված տարածքային այս համայնքը :