Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը հիմնադրվել է 2003թ. ապրիլի 2-ին: Ալիանսը հանդիսանում է Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոնիայի տարածման կարևոր դերակատարներից մեկը: Այս կառույցը կազմակերպում է ֆրանսերենի դասընթացներ բոլոր մակարդակների համար և շնորհում ֆրանսիական ազգային դիպլոմներ: Այս առումով ՀայաստանիԱլիանս ֆրանսեզը Հայաստանում միակ հաստատությունն է, որ իրավասու է կազմակերպել ֆրանսերենի իմացության հետևյալ քննությունները՝
- DELF (Diplôme d’études en langue française)
- DALF (Diplôme approfondi de langue française)
- TCF (Test de Connaissance du Français)
- TEF (Test d’Évaluation de Français)
Հավելյալ տեղեկատվության համար այցելեք կայքի այս բաժին:
Հայաստանի Ալիանս ֆրանսեզում գործում է մեդիագրադարան, որտեղ պարբերաբար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ՝ ֆիլմերի ցուցադրություն, ընթերցանությանը և գրավոր խոսքին նվիրված սեմինարներ :
Հայաստանի Ալիանս ֆրանսեզը նաև նպաստում է դասավանդողների (ֆրանսերեն դասավանդողների համար մանկավարժական սեմինարներ) և հայկական ադմինիստրացիայի պաշտոնյաների (լեզվի ուսուցում) շարունակական վերապատրաստմանը :
Ավելին իմանալու համար՝ http://alliancefr.am/?lang=hy