Ֆրանսերեն լեզվի ատեստավորումը սահմանված է ըստ Լեզուների համար եվրոպական ընդհանուր եվրոպական չափորոշիչների (CECRL) : 2001թ. Եվրոպայի խորհրդի կողմից հրապարակված այս փաստաթուղթը առաջարկում է լեզվի քննություններ երեք հիմնական մակարդակներում, որոնք իրենց հերթին կազմված են վեց ենթամակարդակներից (A1, A2, B1, B2, C1, C2).
Ոչ ֆրանսախոս ուսանողների ֆրանսերեն լեզվի գնահատում
Պարտադիր քննությունների համար պահանջվող մակարդակները
Գոյություն ունի վկայականի երկու տեսակ.
- Ֆրանսերեն լեզվի դիպլոմներ
DELF –ը (ֆրանսերեն լեզվի ուսումնառության դիպլոմ) և DALF-ը (ֆրանսերեն լեզվի խորացված ուսումնառության դիպլոմ) Ֆրանսիայի ազգային կրթության նախարարության կողմից տրվող պաշտոնական դիպլոմներ են, որոնք հավաստում են օտարերկրացիների և ծագումով ոչ ֆրանկոֆոն երկրներից ֆրանսիացիների, ինչպես նաև այն թեկնածուների ֆրանսերենի իմացության մակարդակը, ովքեր չունեն ֆրանսիական միջնակարգ կամ բարձրագույն կրթության դիպլոմ:
- Ֆրանսերեն լեզվի թեստեր
TCF-ը (Ֆրանսերենի իմացության թեստ) և TEF-ը (Ֆրանսերենի իմացության գնահատման թեստ) ֆրանսերենի մակարդակի ստուգման թեստեր են, որոնք մշակվել են Մանկավարժական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (CIEP) կողմից : Այն բաց է բոլորի համար, անկախ ուսումնառության կամ ֆրանսերենի տիրապետման մակարդակից :
Որո՞նք են տարբերությունները
Դիպլոմները, ինչպես և թեստերը կազմակերպվում են Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված 6 մակարդակների սանդղակով: Այսուհանդերձ գոյություն ունեն որոշ տարբերություններ.
- Դիպլոմի առավելությունը. DELF-ը և DALF-ը վավեր է ցկյանս, այնինչ TCF-ի և TEF-ի վաղեմության ժամկետը սահմանափակ է (երկու տարի) ;
- TCF-ի և TEF-ի առավելությունը. թեստը ձախողել հնարավոր չէ, ինչպիսին էլ արդյունքը լինի, դիմորդը ստանում է պաշտոնական վկայական որտեղ հստակ ներկայացված է նրա ֆրանսերենի իմացության մակարդակը :
Հայաստանում, ֆրանսերենի ատեստավորումն ու գրանցումն ապահովում է Հայկական Ալիանս ֆրանսեզը: Գրանցման կարգը ու օրացույցը առկա է www.alliancefr.am կայքում և հետևյալ էջերում՝
- TCF-TCFQ