Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցը Հայաստանում ֆրանսիական ներկայության գլխավոր դերակատարներից մեկն է: Հաստատությունը ճանաչվել է 2011թ. հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի կառավարության և Հայաստանի կառավարության միջև Երևանում ստորագրված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության ծրագրի կողմից:
Ֆրանսիական դպրոցն առաջարկում է Ֆրանսիայի կրթության նախարարության ծրագրերին համապատասխան ուսուցում ֆրանսերենով, շնորհելով ֆրանսիական դիպլոմներ.
- Diplôme national du brevet (ութամյա կրթության ատեստատ)
- Diplôme du baccalauréat (ավագ դպրոցի ատեստատ)
Դպրոցն առաջարկում է լիակատար ուսումնառություն՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց՝
- Մանկապարտեզ՝ 2-ից 5 տարեկան
- Տարրական դպրոց՝ 6-ից 10 տարեկան
- Միջին դպրոց՝ 11-ից 14 տարեկան
- Ավագ դպրոց՝ 15-ից 18 տարեկան
2018 ուսումնական տարվա սկզբից դպրոցն առաջարկում է նաև ՀՀ ԿԳՆ-ի կողմից ճանաչված ծրագիր՝ «Բլեզ Պասկալ » գիտական խմբակի ծրագիրը, որն առաջարկում է դասընթացներ ՀՖՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետի նախապատրաստական կուրս ընդունվելու համար: Ավելին՝ Բլեզ Պասկալ խմբակ :
Անատոլ Ֆրանսի անվան դպրոցը մեծ տեղ է հատկացնում լեզուների ուսուցմանը և աշակերտների սոցիալական և քաղաքացիական հմտությունների զարգազմանը՝ հնարավորություն տալով ընդլայնել նրանց աշխարհայացքը և մշակել ինքնուրույնություն և նախաձեռնություն դրսևորելու կարողություն:
Շնորհիվ 2017թ. նոյեմբերի 21-ին Արտերկրում ֆրանսերենի դասավանդման գործակալության հետ ստորագրած գործընկերության պայմանագրի, Անատոլ Ֆրանսի դպրոցը հանդիսանում է 492 դպրոցների համաշխարհային ցանցի անդամ: Վերջիններս տեղակայված են 137 երկրներում և այստեղ կրթություն են ստանում 350,000 աշակերտ: 2021 թվականի հունիսի 19-ից ի վեր Անատոլ Ֆրանսի անվան դպրոցը համարվում է Արտերկրում ֆրանսերենի դասավանդման գործակալության կողմից լիցենզավորված հաստատություն:
Դպրոցը նոր, հիմնովին վերանորոգված շենքում պաշտոնապես բացվել է AEFE-ի տնօրեն պարոն Օլիվիե Բրոշեի կողմից 2021թ. հունիսի 14-ին:
Ավելին՝ https://www.ecolefrancaise.am/