Ambassade de France en Arménie

Ֆրանս հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը (CEPFA) ստեղծվել է 2000թ. հունիսին՝ Ռոն -Հայաստան վերապատրաստում փոխանակումներ (RAFE) ասոցիացիայի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության https://www.sepr.edu (SEPR) նախաձեռնությամբ և Ֆրանսիայի բազմաթիվ հանրային դերակատարների (տեղական իշխանություններ,  Սենատ, ԱԳՆ) և ՀՀ իշխանությունների աջակցությամբ: Լիոնի մետրոպոլն այսօր CEPFA-ի գլխավոր գործընկերն է:



CEPFA-ն առաջարկում է 2-3 տարով տեխնիկական կրթություն հետևյալ մասնագիտությունների գծով:

-        Խոհարարություն

-        Վարսավիրություն

-        Դերձակություն

-        Ատամնատեխնիկական գործ

-        Ջրամատակարարում (Վեոլիա ջուր ընկերության (https://www.veolia.am) և Կամպուս Վեոլիա Ռեն Ռոն Մեդիտերանեի գործընկերությամբ) (https://www.campus.veolia.fr/nos-campus/campus-rhin-rhone-mediterranee)



CEPFA-ն պարբերաբար  օգտվում է SEPR-ի դասախոսների ներկայությունից, իսկ ֆրանսերենի դասավանդումը ներառված է ուսումնական ծրագրում:  CEPFA-ի կողմից տրամադրվող դիպլոմները պետական նմուշի դիպլոմներ են և համապատասխանում են ֆրանսիական մասնագիտական հավատարմագրման վկայագրին (CAP) 
https://www.education.gouv.fr/le-certificat-d-aptitude-professionnelle-cap-9959 և մասնագիտական բակալորեային https://www.education.gouv.fr/le-baccalaureat-professionnel-9956 : Ստացած մասնագիտությունների վկայականը ստորագրված է SEPR-ի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության կողմից:

Ավելին՝