Ի՞նչ է իրենից ներկայացնում Երևանի երկլեզվյա ֆրանկոֆոն բաժինը
- Բ. Ժամկոչյանի անվան Երևանի թիվ 119 ավագ դպրոցի երկլեզվյա ֆրանկոֆոն բաժինը ավագ դպրոցի հոսք է՝ հայկական ուսումնական ծրագրով (10-ից – 12-րդ դասարաններ).
- Այն ստեղծվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջև 2013թ. հունիսի 19-ին ստորագրված համագործակցության պայմանագրի շրջանակում: Այն ներգրվում է նաև Հանրակրթության մասին 2010թ. հուլիսի 10-ի ՀՀ օրենքի շրջանակում՝ լրացված ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 21-ի որոշմամբ, որն ուսումնական հաստատությանը թույլատրում է կազմակերպել օտար լեզվով դասավանդում:.
- Հայկական ուսումնական ծրագրով նախատեսված ֆրանսերենի դասաժամերից զատ, ծրագիրն առաջարկում է ֆրանսերեն երկլեզվյա ուսուցում պատմություն և աշխարհագրություն առարկաներից՝ շաբաթական 45 րոպեանոց 5 դասաժամով:

Ինչու՞ գրանցվել Երևանի երկլեզվյա ֆրանկոֆոն բաժին
- Պատմությունն ու աշխարհագրությունը դասավանդվում են Ֆրանսիայի Կրթության նախարարության ծրագրով և մեթոդներով, ֆրանսերենը որպես օտար լեզու/պատմություն-աշխարհագրություն մասնագիտացմամբ, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության կողմից ընտրված ֆրանսիացի ուսուցչի կողմից:
- Դասընթացներն ընթանում են սարքավորումներով լիովին հագեցած լեզվի լաբորատորիայում (համակարգիչներ, փոխգործուն սպիտակ գրատախտակ/ՓՍԳ/, ինտերնետ ...):
- Ֆրանսիայի Դեսպանությունը և Ալիանս Ֆրանսեզը պարբերաբար հրավիրում են աշակերտներին մասնակցելու մշակութային և լեզվական միջոցառումների (կինոդիտումներ, համերգներ, լեզվի մրցույթներ և այն):
- Գրանցումը և մասնակցությունը ծրագրին ամբողջությամբ անվճար է Նպատակն է Հայաստանում ձևավորել ֆրանկոֆոն էլիտա, որը հնարավորություն կունենա ուսումը շարունակել Հայաստանում ֆրանսիական համալսարանում կամ Ֆրանսիայում:

Ու՞մ է հասցեագրված ծրագիրը
Գրանցվելու համար դիմորդը պետք է ՝
- ուսումնական տարում ավարտած լինի 9-րդ դասարանի լրիվ դասընթացը հայկական ուսումնական որևէ հաստատությունում,
- Լավ տիրապետի ֆրանսերեն լեզվին, ;
- Ունենա աշխատելու կամք և իր մասնագիտական ապագան ֆրանկոֆոն հորիզոնում տեսնելու պատրաստակամություն
- Ընտրված լինի այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից:
Ընդունելության մասին տեղեկատվությունը հրապարակվում է այս կայքում և դեսպանության սոց. ցանցերում:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հանձնառությունը
- Տրամադրել պատմության և աշխարհագրության ֆրանսիացի ուսուցիչ , ով կստանձնի նաև երկլեզվյա ուսուցմամբ բաժնի գործունեությունը թիվ 119 ավագ դպրոցի իր գործընկերների հետ համակարգման պատասխանատվությունը:
- Տրամադրել գնահատման ամենամյա տեղեկանք (գնահատականներով և դիտարկումներով) 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներին:.
- Տրամադրել ծրագրերի հաջող ավարտի վկայական 12-րդ դասարանի ավարտական քննությունը հաջողությամբ հանձնած աշակերտներին: Երկլեզվյա ուսուցմամբ բաժնի պատմության, աշխարհագրության և ֆրանսերենի դասընթացների գնահատականները ևս նշվում են միջնակարգ դպրոցի ավարտական հայկական ատեստատում:
- Ապահովել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR) ընդունելության արտոնյալ պայմաններ լավագույն աշակերտների համար
- տրամադրել ընդունելության ֆրանսերենի քննության առավելագույն գնահատական
- տրամադրել կրթաթոշակներ - Ֆրանսիայի Դեսպանությունը կարող է կրթաթոշակ տրամադրել Ֆրանսիայի առաջնակարգ ԲՈՒՀ-երի առաջին կուրսում ուսումը շարունակող լավագույն աշակերտներին :
- Ֆրանսիայի Դեսպանությունը ստանձնում է DELF-ի գրանցման ծախսերը :