Ambassade de France en Arménie



Ֆրանսիայի դեսպանությունը տեղական իշխանությունների հետ միասին աջակցում է Հայաստանում ֆրանսերենի դասավանդմանը՝ ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերի զարգացման (2013թվականից 119 ավագ դպրոցում գործում է երկլեզվյա ուսուցման բաժին, 2012թվականից Հայաստանի 11 դպրոցներում գործում են ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ) և ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստմանն ուղղված հանձնառության միջոցով (Ֆրանսերեն դասավանդողների ազգային կոնգրես և սեմինար, Ֆրանսիայում վերապատրաստման նպատակով կրթաթոշակների տրամադրում՝ Ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրվա կապակցությամբ): Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը նաև ներգրավված է Հայաստանում գործող ֆրանկոֆոն կենտրոնների և Ֆրանսիայի տեղական իշխանությունների միջև համագործակցությանը նպաստելու գործում:

Բացի այդ, Ֆրանսիայի դեսպանության ենթակայության տակ Հայաստանում գործում են ֆրանսիական երկու կրթական հաստատություններ՝ Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրը  և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը , երկուսն էլ իրավասու՝ իրականացնել ֆրանսերենով դասընթացներ և պաշտոնապես տրամադրել ֆրանսիական դիպլոմներ:

Բացահայտեք բոլոր այն հաստատությունները, որոնք նպաստում են Հայաստանում ֆրանսերենով և ֆրանսիական կրթության ապահովմանը՝ https://am.ambafrance.org/Ou-apprendre-le-francais: