
« Այդ արարչագործ Քոչարը », գրքի շնորհանդես՝ նվիրված հայ մեծ նկարչին և քանդակագործին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ
Երվանդ Քոչարի թանգարանը սեպտեմբերի 16-ին կազմակերպեց նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարին նվիրված մենագրության շնորհանդեսը, ինչպես նաև արվեստագետի տարբեր ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը։ Հատուկ այս ցուցադրության համար ստեղծագործություններից մի քանիսը վերցված էին մասնավոր հավաքածուներից։
Ունենալով Ֆրանսիայի դեսպանության օգնությունն ու ֆինանսական աջակցությունը՝ Լալա Մարտիրոսյան-Քոչարի և Կարինե Քոչարի կազմած այս աշխատությունը Երվանդ Քոչարին նվիրված առաջին մենագրությունն է ֆրանսիացի հայտնի արվեստագետ Վալդեմար Ժորժի մենագրությունից հետո։ Միջոցառմանը ներկա էին վերջինիս թոռը, ինչպես նաև արվեստի պատմաբան, IMEC-ի (Institut Mémoires de l’Edition contemporaine, Ժամանակակից հրատարակության հուշերի ինստիտուտ) գեղարվեստական արխիվների պատասխանատու Իվ Շևրըֆիս-Դեբիոլը, ով գրել է գրքի առաջաբանը: