Ambassade de France en Arménie
16 Հուլիս 2021

«ՄԻ ՈՍՏ ԴՈՒՐՍ ԿԳԱ»

«ՄԻ ՈՍՏ ԴՈՒՐՍ ԿԳԱ» ԿԱՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԱՍԻՆ
 
13-րդ դարն աչքի է ընկնում համաճարակներով’ ժանտախտ, խոլերա, բորոտություն, իսկ հուսալքված ժողովուրդն ապաստան էր փնտրում վանական հիվանդանոցներում։
Անտոնականների հիվանդախնամների միությունը, որը նաև զբաղվում էր դեղաբույսերի մշակմամբ, բացառություն չէր… Վերջիններս սկսեցին ընդունել էրգոտիզմով տառապող հիվանդների (հիվանդությունն առաջանում էր եղջերասնկից) և գտան նրանց բժշկող միջոց՝ Սուրբ Անտոնիոսի բալասանը։ Բացի այդ միաբանության անդամներն օրթոպեդիկ հարմարանքներ էին ստեղծում այն հիվանդների համար, ովքեր այլևս չէին կարողանում օգտվել ձեռքերից և ոտքերից…
 
Միաբանությունն ընդլայնվում է և տարածում դեղաբույսերի օգտագործման հմտություններն ամբողջ աշխարհում։
 
Սենտ-Անտուան-լ’Աբբեի միջնադարյան քաղաքը պահպանում է այդ հմտությունները և տեղի մասնագետների ամենօրյա ուշադրության ներքո բույսերից որոշներն աճեցնում թանգարանի այգում։
 
«Մի ոստ դուրս կգա» ներկայացման առանցքում Արվեստ-Գիտություն հակադրության թեման է, որին Միշել Ալե Էգայանն անդրադարձել է Իզերի դեպարտամենտի պատվերով, անտոնականների միաբանության նստավայր հանդիսացող Սենտ-Անտուան-լ’Աբբեիի թանգարանի տնօրենի հորդորով։
 
Ներկայացումն արձագանք է գտել նաև Երևանի Մատենադարանում, որտեղ հին ձեռագրերից զատ պահվում են բուսաբուժական գաղտնի բաղադրատոմսեր։
Միշել Ալե Էգայանի «Մի ոստ դուրս կգա» ներկայացումը Իզերի դեպարտամենտի կողմից Սենտ-Անտուան-լ’Աբբեիի թանգարանի միջոցով պատվիրված վերջին ստեղծագործություններից է, որը համատեղում է Արվեստն ու Գիտությունը։
Նախադիտումը տեղի է ունեցել 2021թ. հունիսի 25-ին և 26-ին ժամը 21:00-ին Լիոնում, որին հաջորդել է հուլիսի 3-ի պրեմիերան Իզերում գտնվող Սենտ-Անտուան-լ’Աբբեիի թանգարանում:
 
Համույթի 6 պարուհիների մասնակցությամբ 1ժամ 10 րոպե տևողությամբ նոր ներկայացումը 3 գործողությամբ է’ աշխարհի արահետները’ Ճանապարհը, աշխարհի ծաղիկները’ Խնամքը, աշխարհի համերը’ Աղոթքը… Հանդիսատեսն ընկղմվում է տարբեր աշխարհներում, որոնք սկիզբ են առնում Քարանձավից մարդու ելքից մինչև էրգոտիզմի համաճարակի ի հայտ գալն ու հաղթահարումը ժամանակին գոյություն ունեցող բուժական միջոցներով։
 
Ապաքինումից հետո յուրաքանչյուրն ուժ ու մխիթարություն է գտնում միասնություն կերտող տարբերություններում’ աշխարհի համերում։
 
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑԸ
 
Հուլիսի 16-ին ժամը 17։00-ին Մաստեր-կլասների ամփոփումն ու «Մի ոստ դուրս կգա » ներկայացումը Սևանի մշակույթի պալատում
 
Հուլիսի 17-ին ժամը 17։30-ին մաստեր - կլասների ամփոփումն ու «Մի ոստ դուրս կգա » ներկայացումը Գավառի թատրոնում
 
Հուլիսի 19-ին ժամը 17:00-ին պարային համույթը կլինի Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (UFAR) «Ներշնչված գիտաժողովի» համար: Պարային համույթին և Սերինե Թադևոսյանին կհյուրընկալի Առնո Բաբաջանյան համերգասրահը` պարի և երգի տարրեր պարունակող գիտաժողովի համար:
 
Հուլիսի 20-ին ժամը 19։00-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Մի ոստ դուրս կգա» ներկայացումը ։
 
Դուք հնարավորություն կունենաք նվիրատվություն կատարել համալսարանին կից գործող հիմնադրամին, որը զբաղվում է ռազմական գործողությունների հետևանքով տուժած ուսանողների խնդիրներով։
 
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ’ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, Իզերի դեպարտամենտ, Գրենոբլի քաղաքապետարան, Լիոնի քաղաքապետարան և Լիոնի Մետրոպոլ,Գեղարքունիքի մարզպետարան, Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ, AEP(Հայաստան. փոխանակում և աջակցություն), Հայաստանում ֆրանսիական համալսարան (UFAR), Առնո Բաբաջանյան համերգասրահ, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, Կոմիտասի անվան կոնսերվատորիա։