Ambassade de France en Arménie
14 Հունվար 2021

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոն

Հետպատերազմյան իրավաճակի և համավարակի պայմաններում 16-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը տեղի կունենա հունվարի 11-20-ը: Այն նվիրված է Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին, որպես նոր Հույսի և Խաղաղության առհավատչյա:Փառատոնը անցկացվելու է առցանց:Հետևե՛ք փառատոնի ընթացքին և իրականացվող ծրագրերին փառատոնի կայքէջի` www.rolanbf.com, Facebook-ում և YouTube-ում փառատոնի պաշտոնական էջերի միջոցով։Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Փառատոնին ներկայացված են նաև հինգ ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմեր։