Ambassade de France en Arménie
21 Հուլիս 2022

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոն

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այսուհետ իրականություն է: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ուրախ էր աջակցել փառատոնին և ձեզ ներկայացնել ֆրանսիական և ֆրանկոֆոն ֆիլմերի հարուստ ծրագիր՝ սկսելով Կաննի 75-րդ կինոփառատոնի հատուկ մրցանակի դափնեկիր Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն եղբայրների « Թորի և Լոքիտա » , ինչպես նաև Միքայել Դովլաթյանի և Սերժ Ավետիքյանի « Լաբիրինթոս » ֆիլմերով:
 
Ֆրանսիական և ֆրակոֆոն ֆիլմերի ծրագիրը շարունակվեց ամբողջ շաբաթվա ընթացքում և նշանավորվեց հատկապես Կոստա Գավրասի և Ալեն Ռենեսի ֆիլմերով: