
21 Հուլիս 2022
Ֆրանսերեն դասավանդողների երրորդ համաժողով
Ֆրանսերեն դասավանդողների երրորդ համաժողովը կայացավ:
Հունիսի 20-ին Մատենադարանում տեղի ուենացավ համաժողովի բացման արարողությունը, որին հրավիրված էին Հայաստանի բոլոր ֆրանսերեն դասավանդողները: 

Միջոցառման ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ներկայացրին դեսպանության գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանում ֆրանսերենի դասավանդման։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պարոն Արթուր Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ներկայացուցիչ տիկին Ժաննա Ղարդաշյանը, ինչպես նաև Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի նախագահ տիկին Սյուզան Ղարամյանը նույնպես հանդես եկան ելույթներով՝ պատասխանելով ուսուցիչների հարցերին:
Այս երրորդ համաժողովը նշանավորվեց Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի կողմից կազմակերպված երկու վերապատրաստման դասընթացներով, որոնք տեղի ունեցան ամբողջ շաբաթվա ընթացքում։


Դասընթացները ներկայացնում էին « Ֆրանսերենը որպես օտար լեզու » (FLE) դասավանդման տեխնիկան և անցկացվեցին Ֆրանսիայից հատուկ այս առիթով ժամանած դասընթացավարների կողմից։