Ambassade de France en Arménie
30 Մայիս 2019

Համագործակցության հուշագիր Ազնավուրի հիմնադրամի, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի և Շատո դը լա Բյուզինի միջև

2019 թվականի մայիսի 30-ին Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտային խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը ընդունեցին Ազնավուր հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը և Հիմնադրամի նախագահ Քրիստինա Սարգսյանը: Հանդիպումը տեղի ունեցավ Ազնավուր կենտրոնում, որը 2021 թվականին կբացի իր դռները հանրության առջև և կհյուրընկալի նաև ֆրանսիական ինստիտուտը:Տան տերերը հյուրերին ներկայացրին այս բացառիկ կենտրոնի հավակնոտ ծրագիրը:Այցելության ընթացքում ստորագրվեց համագործակցության  հուշագիր Ազնավուրի հիմնադրամի, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի եւ Շատո դը լա Բյուզինի միջև: Կողմերը պայմանավորվեցին իրականացնել ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև մշակութային կապերի շարունակական զարգացմանը: