Ambassade de France en Arménie
25 Սեպտեմբեր 2021

Հայտամրցույթ լուսանկարիչների համար

2021 թվականի գարնանը, Ֆրանսիայի դեսպանատան հրավերով և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, Fetart ասոցիացիան կազմակերպեց «Ապրողները, խաչվող հայացքներ․ ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչություն» ցուցահանդեսը Հայաստանում:

Հաջորդ տարվա համար, Fetart ասոցիացիան իր գլխավոր՝ « Circulation(s) » փառատոնի ընթացքում առաջարկում է հայ լուսանկարիչների ստեղծագործությունների ցուցադրություն՝ Focus Armenie խորագրով, նվիրված զարգացող եվրոպական լուսանկարչությանը, որը կանցկացվի Փարիզի Centquatre մշակութային կենտրոնում 2022 թվականի գարնանը:

Հրավիրում ենք բոլոր հայ սկսնակ լուսանկարիչներին ներկայացնել իրենք թեկնածությունը՝ «Circulation (s)» ցուցահանդեսին մասնակցելու համար:

Հայտամրցույթին մասնակցելու պայմանները (հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 25-ը)։
Թեկնածուն պետք է ՝

-         լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի

-         լինի սկսնակ լուսանկարիչ (եթե դուք ունեք գոնե մեկ լուսանկարչական շարք, ձեր աշխատանքները դեռևս շատ չեն ցուցադրվել և երբեք չեն ցուցադրվել Փարիզում, տարիքային սահմանափակում չկա)։

Ձեր հայտն ուղարկեք Կլարա Շալուին՝ մինչև 2021թ․ սեպտեմբերի 25-ը: 

Հայտափաթեթը պետք է ներառի՝

-         Առավելագույնը 15 լուսանկար՝ լուսանկարչական յուրաքանչյուր շարքի համար 

-         Առավելագույնը լուսանկարչական 2 շարք

-         Կենսագրություն

-         Ձեր աշխատանքը ներկայացնող տեքստ

-         Ըստ ցանկության՝ ձեր նախորդ ցուցահանդեսի նկարագրություն (սցենոգրաֆիա և այլն)

Ընտրվելու է չորս լուսանկարիչ։