Ambassade de France en Arménie
27 Նոյեմբեր 2018

Փաստավավերագրական ֆիլմերի համատեղ արտադրության վերաբերյալ աշխատաժողով

EUNIC Հայաստան խմբի կողմից Եվրոմիության հայաստանյան պատվիրակության աջակցությամբ կազմակերպված Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Լյումիեր դը Մոնդ ասոցիացին և GAIFF Pro հարթակը սիրով հրավիրում են փաստավավերագրական ֆիլմերի համատեղ արտադրության վերաբերյալ աշխատաժողովի, որը կկայանա նոյեմբերի 27-ին, ժամը 17:30-ին, ՀԲԸՄ ( Հայկական բարեգործական ընդհանուր միություն ) շենքում (հասցե՝ Մելիք Ադամյան 2/2):

 

Լյումիեր դը Մոնդ ասոցիացիան հավասար պայմաններում համատեղ արտադրության կանոնադրության շուրջ է համախմբել ավելի քան հարյուր ֆիլմարտադրողների : Այս կանոնադրությունն աշխարհում փաստավավերագրական ֆիլմարտադրության զարգացմանը նպաստող կարևոր գործիք է : Երաշխավորելով տեղական ֆիլմարտադրողի առնվազն 40 % սեփականության իրավունքը՝ Կանոնադրության կարգավորումները նպաստում են վերջիններիս եկամտի աճին :

 

La Huit production-ի ֆիլմարտադրող Ստեֆան Ժուրդենը կկիսվի իր փորձով՝ ներկայացնելով Eurasiadoc 2017 հանդիպումների արդյունքում նկարահանված երկու հայ-ֆրանսիական ֆիլմ :

 

Աշխատաժողովի ընթացքը կթարգմանվի հայերեն, ֆրանսերեն և անգլերեն :

Աշխատաժողովի մասնակիցները հրավիրվում են ընդունելության, որն անմիջապես կհաջորդի հանդիպմանը :

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք  կապ հաստատել Լյումիեր դե Մոնդ ասոցիացիայի համակարգող պարոն Ֆրեդերիկ Վիոլոյի հետ՝

Հեռ : +33 782 75 44 32 

Էլ.հասցե :