23 Նոյեմբեր 2022
Գերազանցության կրթաթոշակ Լիոնի բարձրագույն կրթական հաստատությունում (ENS de Lyon)
ENS de Lyon-ը և իր գործընկերները միջազգային լավագույն ուսանողներին առաջարկում են կրթաթոշակներ (Ampère, MILYON և QuanTEdu-France)՝ 2023-2024 համալսարանական տարում հետևյալ ուղղություններով իր մագիստրոսական ծրագրերում (1-ին կամ 2-րդ տարի) սովորելու համար․ ճշգրիտ գիտություններ, բանասիրություն, լեզուներ, հումանիտար և հասարակագիտական գիտություններ։
Թեկնածության հայտերն ընդունվում են 2022թ․ դեկտեմբերի 1-ից մինչև 2023թ․ հունվարի 10-ը։
Ավելին իմանալու համար՝ անցնել հղումով․