Ambassade de France en Arménie
15 Մարտ 2022

Կինոակումբ 2022

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հայկական կենտրոնի հետ գործընկերությամբ, ազդարարում է ամենամսյա Կինոակումբի մեկնարկը։ Առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառումը նվիրված է կինոսիրողների համար անշրջանցելի իրադարձությանը՝ Կաննի փառատոնին։ Ամսական մեկ երեքշաբթի, եկե՛ք բացահայտելու կամ վերաբացահայտելու ֆրանսիական ֆիլմ, որը փառքի իր պահն է ունեցել Կաննի փառատոնում։

Ժանգն ու ոսկորը – Ժակ Օդիար (2012)

Կաննի փառատոնի պաշտոնական ընտրություն

Մի երեկո, գիշերային ակումբում, Անտիբի Մարինլենդի խոյադելֆին վարժեցնողը հանդիպում է անվտանգության աշխատակից և կասկածելի մրցաշարերի մասնակից, նախկին բռնցքամարտիկ Ալիին։ Երբ երիտասարդ կինը, դժբախտ պատահարի հետևանքով կորցնում է ոտքերը, նա կանչում է Ալիին, որը նրան օգնում է վերագտնել կյանքի իմաստը։

Ազգային գրադարանի դահլիճ՝ Երևան, Տերյան 72

Մարտի 15-ին

Ժամը 19․30-ին

Մուտքն ազատ է

Ֆիլմը ֆրանսերեն է՝ հայերեն և անգլերեն ենթագրերով

Դիմակ կրելը պարտադիր է։

 

Մանրամասների համար՝ https://fb.me/e/2gRXJZuEL