Ambassade de France en Arménie
10 Ապրիլ 2019

ՀԱՄԱԺՈՂՈՎՎ «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ

ՏՏ ոլորտը գյուղատնտեսությունից և տուրիզմից հետո Հայաստանի տնտեսության 3-րդ հիմնասյունն է, և 2010թ.-ից սկսած ամեն տարի գրանցում է 20% աճ: Այս աճը պետք է ուղեցվի կրթական ծրագրերի և բոլոր մասնակիցների (կառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, ձեռնարկություններ և անհատներ) համար նպաստավոր էկոհամակարգի ձևավորմամբ: Այդ առիթով է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանում բարձրակարգ համակարգչային կենտրոնի ստեղծմանը, որը Կովկասյան տարածաշրջանում կլինի մեծ հզորությամբ ֆրանսիական համակարգչով զինված առաջին կենտրոնը:

Այս համատեքստում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցաբար և Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Թումոյի աջակցությամբ կազմակերպում են «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» խորագրով միջազգային համաժողով, սույն թվականի ապրիլի 10-ից 12-ը:

Միջոցառումը բաց է բոլոր մասնագետների, գիտական աշխատողների, ուսանողների, լրագրողների և փորձագետների համար, ովքեր հետաքրքրված են արհեստական բանականության մարտահրավերներով, կայուն զարգացման համար մետատվյալների նշանակությամբ և կիբեռանվտանգության հարցերով:

Երեքօրյա թեմատիկ 4 կլոր սեղանների շուրջ քննարկումները կանցկացվեն հանրային, մասնավոր տնտեսական և գիտական ոլորտների միջազգային բանախոսների մասնակցությամբ:


10/04, չորեքշաբթի, ժամը 9:00-ին, ՀՖՀՀ, Ա դահլիճ

Հասարակությունների ազդեցությունը արհեստական բանականության վրա՝

Եվրոպական հանձնաժողովի արհեստական բանականության գծով խորհրդական Էրիկ Բադիքեի ներկայությամբ

10/04, չորեքշաբթի, ժամը 14:30-ին, ՀՖՀՀ, Ա դահլիճ

Մետատվյալների նշանակությունը կայուն զարգացման համար՝

Գիտական հետազոտությունների ֆրանսիական ազգային կենտրոնի գիտության պատվիրակ, Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի տնօրեն Միշել Դայդեի ներկայությամբ

11/04, հինգշաբթի, ժամը 9:30-ին, Գիտությունների ազգային ակադեմիա

Կիբեռանվտանգության մարտահրավերները՝

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության թվային հարցերով ռեֆերենտ Ժերոմ Գրյուբերի ներկայությամբ

12/04, ուրբաթ, ժամը 9:30-ին, Թումո

Համաժողովի աշխատանքների ամփոփում և համագործակցության հեռանկարներ

Մուտքն ազատ է: Կարող եք ներկա գտնվել մեկ կամ ավել թեմատիկ կլոր սեղաններին:

Աշխատանքային լեզուներ՝ ֆրանսերեն և հայերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ

Լրացուցիչ տեղեկատվության համար՝ և Facebook.

Կայքից ներբեռնել համաժողովի ծրագիրը ֆրանսերեն լեզվով և միջոցառման պաստառը: