Ambassade de France en Arménie
21 Մարտ 2020

[Հետաձգված] Ֆրանկոֆոնիայի մեծ մրցույթ 2020

Ձեզ դու՞ր է գալիս ֆրանսերենը:  Ցանկանու՞մ եք փորձարկել ձեր գրավոր հմտությունները և շահել ուղևորություն դեպի Ֆրանսիա:

Ձեզ հրավիրում ենք մասնակցելու ֆրանսերենի « Dis-moi dix mots au fil de l’eau » մրցույթին ` նախատեսված 13-25 տարեկան երիտասարդների համար:

2020 թվականի մարտի 21-ին նախատեսված մրցույթը հետաձգվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Բայց դուք մասնակցության համար դեռ կարող եք գրանցվել:

Մրցույթին գրանցվելու համար ուշադիր կարդացեք մրցույթի կանոնակարգը՝ http://bit.ly/399ozmy

և լրացրեք հետևյալ ձևաթուղթը ՝ http://bit.ly/32Az5k6

Այս միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից ՝ Ալիանս Ֆրանսեզի, KASA շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, SPFA ասոցիացիայի, Երևանի Ֆրանկոֆոնիայի թվային կապմուսի (CNF / AUF) հետ համատեղ:

2020 թվականի մրցույթի ամսաթվերի մասին ձեզ կտեղեկացնենք հետագայում:

Հետևեք մեզ նաև Ֆեյսբուքում ` հttps://www.facebook.com/Culturefrance.am: