Ambassade de France en Arménie
10 Ապրիլ 2019

«Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» միջազգային համաժողով

«Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» միջազգային համաժողով

Ապրիլի 10-ից 12-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցաբար և Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Թումոյի աջակցությամբ կազմակերպվեց «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» խորագրով միջազգային համաժողով :

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին արհեստական բանականության, մեգատվյալների դերը կայուն զարգացման մեջ և կիբերավտանգության թեմաները:
Երեքօրյա թեմատիկ 4 կլոր սեղանների շուրջ քննարկումները անցկացվեցին հանրային, մասնավոր տնտեսական և գիտական ոլորտների միջազգային բանախոսների մասնակցությամբ: