Ambassade de France en Arménie
06 Հունիս 2019

Կոնֆերանսների շարք՝ «Հանդիպումներ աշխարհաքաղաքականության շուրջ»

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ս.թ. մայիս և հունիս ամիսներին կազմակերպում է «Հանդիպումներ աշխարհաքաղաքականության շուրջ» խորագրով կոնֆերանսների շարք :

Այս նախաձեռնության նպատակն է հայ հանրությանն առաջարկել պատմության և քաղաքական գիտությունների վերաբերյալ ֆրանսիացի փորձագետների վերջին վերլուծությունները :

Հանդիպումներից երկրորդը տեղի կունենա երկուշաբթի, հունիսի 14-ին ժամը 19.00-ին ՀԲԸՄ կոնֆերանսների դահլիճում, հասցեն՝ Մելիք Ադամյան 2, Երևան 0010 : Ժամանակակից պատմության դասախոս, հակամարտությունների և ռազմական ժառանգության հիշատակի հարցերով մասնագետ, պարոն Ժան-Նոել Գրանդոմը հանդես կգա « Ֆրանսիական բանակի և նավատորմի օգնությունը հայերին (1915-1923) » թեմայով դասախոսությամբ : Ելույթը կընթանա համաժամանակյա հայերեն թարգմանությամբ :