Ambassade de France en Arménie
16 Մայիս 2019

<<Աշխարհաքաղաքականության հանդիպումներ>> կոնֆերանսերի շարք

Հայաստանում Ֆրանսիայի դեսպությունը մայիս-հունիս ամիսներին ներկայացնում է <> խորագրով կոնֆերանսերի շարք, որը կմեկնարկվի մայիսի 16-ին՝ Հայ բարեգործական ընդհանուր միության ՀԲԸՄ և Հայասանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ՀՖՀՀ համատեղ կազմակերպած կոնֆերանսով:
 
Ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ, զինված ընդհարումների մասնագետ պարոն Ժերար Շալիանի վարած կոնֆերանսը հետևյալ խարագիրն ունի՝ « Հայերը. 1918-2019թթ., ամփոփ նկարագիր » :

Կոնֆերանսը կկայանա մայիսի 16-ին, ժամը 18:30-ին, ՀԲԸՄ կոնֆերանսների դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2):

Հանդիպման լեզուն ֆրանսերենն է, կառաջարկվի հայերեն համաժամանակյա թարգմանություն:

Մուտքն ազատ է: