
Մտքերի փոխանակություն
2022թ․ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպել է մտքերի փոխանակության շարք։ Ֆրանսիայից ժամանած մասնագետների անցկացրած բազմաթիվ ելույթներ և դասախոսություններ են տեղի ունեցել ՀՖՀՀ-ում, Երևանի պետական համալսարանում, Բրյուսովի անվան պետական համալսարանում, ինչպես նաև Ամերիկյան համալսարանում։
Հրավիրված անձանց թվում էր ֆրանսիացի հայտնի սոցիոլոգ Միշել Վիվիորկան, ով հանդիպեց տարբեր համալսարանների անձնակազմերի հետ և նաև հակամարտության և բռնության թեմաներին անդրադարձող դասախոսություններ կարդաց։
Բուրդյոյի մասնագետ ֆրանսիացի սոցիոլոգ Ժիզել Սապիրոն նույնպես հրավիրված էր ելույթներ վարելու հետևյալ թեմաների շուրջ․ տարանջատել հեղինակին իր ստեղծագործությունից, ինչպես և բացառել կանանց գրական ու գեղարվեստական կանոններից։ Ավելին, Ժիզել Սապիրոն մասնակցեց հրապարակային դասախոսության, որ կազմակերպվել էր Տղամարդու գերիշխանությունը գրքի հայերեն հրատարակության առիթով։ Նախագիծը իրականացրել է աշխատության թարգմանիչ Արմեն Բաղդասարյանը։
Եվ վերջում, Ժան Ռադվանին, որ ֆրանսիացի աշխարհագրագետ և Կովկասի, Ռուսաստանի ու հետ-սովետական շրջանի մասնագետ է, դասախոսություններ կարդաց հետևյալ թեմաներով․ հակամարտությունները Ռուսաստանի շուրջ և Կովկասը ուկրաինական պատերազմի ժամանակ։
Մտքերի փոխանակության մեկ այլ շարք կկազմակերպվի 2023թ․ նոր հրավիրյալ անհատների մասնակցությամբ։