Ambassade de France en Arménie
11 Հոկտեմբեր 2018

Մտադրությունների հայտարարության ստորագրում

Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի Հայաստան կատարած այցի կապակցությամբ, 2018 թվականի հոկտեմբերի 11-ին մտադրությունների հայտարարություն ստորագրվեց  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Պատիստ Լըմուանի , Ազնավուրի հիմնադրամի նախագահ Կրիստինա Սարգսյանի եւ հայկական Ալիանս Ֆրանսեզի նախագահ Հակոբ Անդրեասյանի միջև, որի նպատակն է ստեղծել ֆրանսիական լեզվամշակութային կենտրոն: Ֆրանսիական լեզվամշակութային կենտրոնը իր գործունեությունը ծավալելու է «Ազնավուր» կենտրոնում, որը կբացվի շենքի ամբողջական վերակառուցումից հետո:

Վերակառուցված շենքում կգործի ինտերակտիվ թանգարան՝ նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին և անցած ճանապարհին:«Ազնավուր» կենտրոնի ամբողջական նախագիծը 2018 թվականի հոկտեմբերի 11-ին ներկայացվեց հանրությանը հատուկ միջոցառման ժամանակ, որին ներկա էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։