Ambassade de France en Arménie
30 Ապրիլ 2020

Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիրտուալ ցուցադրություններ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ներկայացնում է Հայերի ցեզասպանության վերաբերյալ հետևյալ երեք վիրտուալ ցուցադրությունները:

Ցուցադրությունը կազմակերպվել է Փարիզի քաղաքապետարանում, քաղաքապետ Աննա Իդալգոյի նախաձեռնությամբ, Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ:

Սա մինչ օրս Եվրոպայում այս թեմայի շուրջ կազմակերպված ամենամեծ ցուցադրությունն է՝ ավելի քան 500 լուսանկարներ, փաստաթղթեր և տարբեր նմուշներ:
Նուբար Փաշայի գրադարանը հնարավորություն է տալիս իր կայքում ծանոթանալու այս ցուցադրությանն ամբողջությամբ:
http://www.bnulibrary.org/…/expositions-virtu…/armenie-1915…

Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեսպանությունը – դատապարտել, վերացնել, կործանել>>-ը Ֆրանսիայի Հոլոքոստի հուշահամալիրի կողմից կազմակերպված և Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով կազմակերպված ցուցադրություն է:

Այս ցուցադրությունը առաջարկում է հասկանալ 20-րդ դարի զանգվածային կոտորածի պատճառները:

Հոլոքոստի հուշահամալիրը ակտիվ համագործակցություն է պահպանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայաստանի ազգային արխիվի հետ պատմության ուսումնասիրության և կրթության բնագավառներում:
http://genocide-des-armeniens.memorialdelashoah.org/

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքն առաջարկում է ֆրանսերեն առցանց ռեսուրսներ:

Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջմամբ վերացումը, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումն է:

Այս ցուցադրությունը ներկայացնում է հայ միջնադարյան հուշարձաններ` ավերված Հայոց ցեղասպանության տարիներին և հաջորդող ժամանակաշրջանում:
http://www.genocide-museum.am/fr/cultural_genocide.php