
20 Հունիս 2022
Երաժշտության տոն 2022
Ֆրանսիական երաժշտության տոնի կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հրավիրում է Մեցցո ակումբ, երկուշաբթի՝ հունիսի 20-ին, մասնակցելու ֆրանսիական երաժշտության համերգի։
Ֆրանսիայից հրավիրված երգչուհին հենց ինքը, Աննա Կովան է, ով կներկայանա ջազ և սոուլ ժանրերի երաժշտական ծրագրով։
Համերգը կկայանա հայ երաժիշտների նվագակցությամբ։
Համերգի մուտքն ազատ է։
Այսպիսով, այս բացառիկ երեկոն միասին անցկացնելու համար սպասում ենք հունիսի 20-ին, ժամը 21։00-ին Մեցցո ակումբում (Իսահակյան 28, Երևան)