Ambassade de France en Arménie
14 Հուլիս 2021

Համերգ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Clique տրիոն առաջարկում է առաջարկում է ինքնատիպ ծրագիր՝ հագեցած հայկականև ֆրանսիական երաժշտության նմուշներով։
 
La Clique – ը ֆրանսիացի երաժիշտների համույթ է, որոնց միավորում է սերը կամերային երաժշտության հանդեպ: Նրանք հանդիպել են ուսման տարիներին և այսօր աշխատում են այնպիսի հեղինակավոր նվագախմբերում, ինչպիսիք են Փարիզի նվագախումբը կամ Ժնևի կամերային նվագախումբը: La Clique- ը նրանց համար հանդիպելու և դասական երաժշտությանը թարմ ու աշխույժ մոտեցմամբ մեկնաբանելու հնարավորություն է՝ դուետով, տրիոյով, կվարտետով կամ կվինտետով։
 
Հուլիսի 14, 19:00
Կամերային երաժշտության ազգային կենտրոն, Երևան, Իսահակյան 1
Մուտքն ազատ է
 
Մասնակցությամբ՝
Ջութակ՝ Նոեմի Նեներ
Ալտ՝ Օրիան Պոկար Կիենին
Դաշնամուր՝ Լյուսի Տրոժե