
Ֆրանսիայի ազգային տոն 2022
Երկու տարվա ընդհատումից հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը նշեց հուլիսի 14-ը՝ Ֆրանսիայի ազգային տոնը՝ համախմբելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, դիվանագիտական կորպուսի անդամների, ֆրանսիական համայնքին և իր հայ և ֆրանսիացի գործընկերներին։
Միջոցառումն սկսվեց Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության օրհներգերը, բաս-բարիտոն Ադամ Բարրոյի կատարմամբ, որին հաջորդեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոյի, այնուհետև ՀՀ փոխվարչապետ պարոն Մհեր Գրիգորյանի ելույթները։
Միջոցառումը շարունակվեց Հայաստանի ազգային ջազ նվագախմբի քառյակի համերգով, որը կատարեց հայազգի ֆրանսիացի երաժիշտ Միշել Լեգրանի ստեղծագործությունները, ապա Փարիզ-Երևան խմբի ելույթով, որ ներկայացավ ֆրանսիական ռոք և բլյուզ երաժշտական ծրագրով:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում այս գեղեցիկ տոնակատարության հովանավորներին՝ ֆրանսիական, ֆրանս-հայկական կամ հայկական ընկերություններ, որոնք ցանկացան իրենց աջակցությունը հայտնել Ֆրանսիային և ֆրանս-հայկական հարաբերություններին։ Առանց նրանց այս գեղեցիկ հանդիպումը հնարավոր չէր լինի։