Ambassade de France en Arménie
23 Նոյեմբեր 2022

Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ

Ինստիտուտը սերտորեն համագործակցում է Հայաստանում ֆրանսիական ցանցի այլ դերակատարների՝ ՀՖՀՀ-ի և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի հետ։

Ինստիտուտն իր գործունեությունը հայ հանրության համար կսկսի 2023թ․հետևյալ երեք ուղղություններով․

-        Լեզվի կենտրոն (ընդհանուր ֆրանսերենի խմբակային և անհատական, ինչպես նաև թիրախային դասընթացներ բոլոր մակարդակներում չափահասների և երեխաների համար) և վկայագրերի կենտրոն (DELF/DALF, TCF),

-        Campus France տարածք, որը կոչված է ուղղորդելու հայ ուսանողներին իրենց ուսումը Ֆրանսիայում շարունակելու գործում և կառավարելու է գրանցումներն ու Ֆրանսիա մեկնելուն ուղղված քայլերը Etudes en France (Ուսում Ֆրանսիայում) գործընթացի շրջանակում,

-        Մշակութային ծառայություն, որը կզբաղվի բազմագիտակարգային գեղարվեստական ծրագիր կազմելու, այն իրագործելու հարցերով և մտքերի փոխանակությունով։ Մշակութային ծրագիրը կկազմվի տեղական դերակատարների (ԿԳՄՍ նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, մշակութային վայրեր, փառատոններ, համալսարաններ) հետ գործընկերությամբ՝ շեշտը դնելով ժամանակակից ստեղծագործության և ֆրանս-հայկական համագործակցության վրա։