Ambassade de France en Arménie
02 Նոյեմբեր 2022

Ֆրանսիական գրականության օրեր

Ֆրանսիայի դեսպանությունը սատարում է Երևանում ֆրանսիական գրականության օրեր միջոցառման անցկացումը, որ կազմակերպվել է անվանադիր կազմակերպության կողմից և որի 8-րդ փառատոնը տեղի ունեցավ 2022թ․ նոյեմբերի 2-ից 5-ը։

Այս փառատոնը պատվում է ֆրանսիական գրականության խորհրդանշական գրողրներից Մարսել Պրուստին, որի մահվան 100-րդ տարելիցը կնշվի 2022թ․ նոյեմբերի 18-ին։

 

 

Այս առիթով բազմաթիվ անհատներ էին հրավիրվել Ֆրանսիայից՝ ի դեմս Սորբոնի համալսարանի համեմատական գրականության դասախոս Բերնար Ֆրանկոյի, Սորբոնի համալսարանի դասախոս և CELLF փոխտնօրեն Մաթյո Վերնեի, CNRS-ում գիտական հետազոտության ղեկավար Նատալի Մորիակ Դիերի և Սորբոնի դասախոս Քրիստոֆ Պրադոյի։

 

 

Այս օրերի ընթացքում « Բոդլերից մինչև Պրուստ» կամ « Պրուստը, Վիրջինիա Վուլֆը և արվեստները» թեմաներով գիտաժողովներ տեղի ունեցան Բրյուսովի անվան պետական համալսարանում, Երևանի պետական համալսարանում և ՀԲԸՄ-ում։ Տեղի ունեցավ նաև Ֆոլկեր Շլյոնդորֆի «Սվանի  սերը» ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև կլոր սեղան համալսարանների ուսանողների հետ։