Ambassade de France en Arménie
12 Հոկտեմբեր 2021

Ֆրանսիական գրականության օրեր

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ ՝ 2021 ԹՈՂԱՐԿՈւՄ

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-25

 

Ֆրանսիական գրականության 7-րդ թողարկման Օրերը՝ «Ֆլոբերն ու Բոդլերը հավերժության  ուղեկիցներ » խորագրով,  տեղի կունենա 2021-ի հոկտեմբերի 22-ից 25-ը, Երևանում: Օրերի ընթացքում  հանդիսավոր  կնշվեն  Ֆլոբերի ու Բոդլերի ծննդյան 200-ամյակները, որոնց կհաջորդեն բազմաթիվ  այլ ձեռնարկներ՝ գիտաժողովներ, ձեռագրերի համեստ ցուցադրանքներ, շարժանկարների ցուցադրություններ: Միջոցառումները տեղի կունենան Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (Թումանյան 42), Հայկական բարեգործական ընկերության (ՀԲԸՄ) նիստերի դահլիճում (Երևան, Մելիք-Ադամյան փող. 2/2):

Միջոցառումները կազմակերպում են անվանադիր ընկերությունը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը,  սերտորեն աջակցում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի բաժինը, «Ազնավուր» հիմնադրամը, Հայաստանի ՀԲԸՄ-ն: Օրերի ընթացքում կհյուրընկալվեն Սորբոնի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Անդրե Գյույոն, Սորբոնի համալսարանի համեմատական գրականության պրոֆեսոր Բեռնար Ֆրանկոն, Ռոմա-3 համալսարանի դոցենտ, Բնագիր և ձեռագիր ինստիտուտի պատասխանատու, Բոդլերի գրական ժառանգության գիտահետազոտական խմբի ղեկավոր Անդրեա Սկելինոն:

Օրերի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2021-ի  հոկտեմբերի 22-ին, ուրբաթ օրը, առավոտյան ժամը 10-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոյի նախագահությամբ,  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի  ռեկտոր տիկին Կարինե Հարությունյանի, նույն համալսարանի  համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնի վարիչ տիկին Նատալի Խաչատրյանի, երկու համալսարանների համագործակցությունը համակարգող պարոն Բեռնար Ֆրանկոյի մասնակցությամբ:

 

 

ուրբաթ 22 հոկտեմբեր 2021, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

օրերի բացում

10:00 - 10:30

  • Ն.Գ. Տիկին Անն Լույո

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

  • Կարինե Հարությունյան

Վ. Բրյուսովի անվ. համալսարանի Ռեկտոր

  • Գիյոմ Նարժոլե

Մշակութային խորհրդատու

  • Նատալի Խաչատրյան

Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ, ԲՊՀ

  • Բերնար Ֆրանկո    

Ֆրանսիական գրականության պրոֆեսոր, Սորբոն համալսարան 

 

10:30 - 12:30         

  • Անդրե Գյույո

Վաստակավոր պրոֆեսոր, Սորբոն

«Խռովահույզ Բոդլերը »

  • Անդրեա Սկելինո

Դոցենտ, Հռոմա III համալսարան

« Բոդլերը և դեկադենտները »

 

14:30 - 16:30

  • Նաիրա Մանուկյան

Բ.գ.թ., ԲՊՀ

« Հավերժական կանացիությունը և Մոդեռնիզմը »

  • Նատալի Խաչատրյան

Բ.գ.դ. , ԲՊՀ

« Ծեծված մտքերի բառարանը, դարաշրջանի գրական-հասարակական համատեքստում »

 

 

շաբաթ 23 հոկտեմբեր 2021, ՀԲԸՄ

 

10:30 – 14:00                        

  • Ցուցադրություն` Ֆլոբերյան և Բոդլերյան ձեռագրեր

Ձայնային ուղեկցում`

« Այցելություն Բոդլերի երևակայական Թանգարան » (Ժ. Պինյոլի ֆլմը)

  • Անդրեա Սկելինոն ներկայացնում է

Տեքստերի և ձեռագրերի Ինստիտուտը (ITEM) :

« Թվային և ավանդական Բոդլերը »

  • Ֆիլմի ցուցադրում

«Բոդլերյան Սալոններ », Ա. Լինյիմ, 1969, Institut pédagogique national-1969.

©Archives Réseau Canopé

«Նկարիչը և բանաստեղծը : Դըլակրուան և Բոդլերը », Ժ. Ղենյե, 1959. ©Armor Films

 

հյուրասիրություն

մուտքն ազատ է

երկուշաբթի 25 հոկտեմբեր 2021, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

 

10:30 – 12:30                  

  • Անդրե Գյույո

Վաստակավոր պրոֆեսոր, Սորբոն համալսարան

« Փարիզյան ուրվականներ »

  • Անուշ Սեդրակյան

Բ.գ.թ, ԵՊՀ

« Բոդլերյան գեղագիտության ազդեցությունը Ժորժ Ալդի և Անդրե  Վելտերի ստեղծագործության վրա »

 

14:30 - 16:30

  •  Բերնար Ֆրանկո

Պրոֆեսոր, Սորբոն համալսարան

 « Գրականություն և իմացություն. Ֆլոբեր և Գյոթե »

  • Անի Ջանիկյան

Բ.գ.թ., ԲՊՀ

« Ֆլոբերը և բեմը. դասականի և մոդեռնիզմի միջև »

 

16:30 – 17:00

  • Բերնար Ֆրանկոյի խոսքը

« Ֆրանսիական գրականության օրերի փակում »