Ambassade de France en Arménie
18 Սեպտեմբեր 2021

Եվրոպական ժառանգության օրեր

Սեպտեմբերի 18-ին և 19-ին Եվրոպական ժառանգության օրերի կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը միավորում են ուժերը Էրեբունու և Մեծամորի թանգարանների հետ՝ ձեզ ծանոթացնելու Հայաստանի հնագիտական գանձերին:

Բացահայտեք հնագիտական գանձերն ու հարստությունը էքսկուրսիաների, բացառիկ ցուցահանդեսների, երեխաների համար հնագիտական պեղումների շուրջ միջոցառումների, ինչպես նաև մետաղների մասին սեմինարների և գինու համտեսի միջոցով:

Ձեզ սպասում է սուզում Հայաստանի պատմության մեջ:

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Ծրագիրը տե’ս միջոցառման հրապարակումներում.

 

Սեպտեմբերի 18, 11:00-ից-17:00

Էրեբունի թանգարան, Էրեբունու փող., 38 շենք

 

11:00–13:00       Էքսկուրսիաներ Էրեբունի ամրոցում և թանգարանում (Ֆր)

11:15–12:15       Պեղումներ երեխաների համար (Ֆր/Հայ)

13:30–17:00       Գրքի շնորհանդես (Ֆր/Հայ)

17:00–18:15       Գիտաժողով ՝ Մեծամորից մինչև Էրեբունի (Հայ/Անգ)

 

Սեպտեմբերի 19, 9:45-ից-13:00

Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան, Արմավիրի մարզ, գ․ Տարոնիկ

 

9:45-10:00          Հյուրերի հավաք և նստեցում ավտոբուս կենտրոնական ավտոկայանից,

Ծովակալ Իսակովի պողոտա

11:10 – 11:15     Հյուրերի ժամանում արգելոց-թանգարան

11:15 – 12:30     Ողջույնի խոսք, շրջայց-էքսկուրսիաներ

13:00 – 14:30     Ծանոթություն հայ-լեհական հնագիտական արշավախմբի իրականացրած պեղումներին

Շրջայց-էքսկուրսիա հնավայրի տարածքում՝ մետաղաձուլարան, տաճարային համալիր, «աստղադիտարան», մետաղի ձուլման և հնագիտական առարկաների կրկնօրինակների պատրաստում

14:30                     Վերադարձ Երևան

Մանրամասների համար՝ Facebook