Ambassade de France en Arménie
22 Մարտ 2021

<< Մշակութային ծրագրերի համակարգում>> թեմայով քննարկում EUNIC հայաստանյան ներկայացուցչության մասնակցությամբ

Ուրբաթ, մարտի 19-ին, Գեղագիտության ազգային կենտրոնում Ֆրանսիայի դեսպանության կողմից հայաստանյան EUNIC-ի հետ համատեղ կազմակերպվեց արվեստի կառավարման վերաբերյալ կլոր սեղան քննարկում:

Այս հանդիպումը առիթ էր հանդիպելու և մտքեր փոխանակելու երկու փորձառու մշակութային ծրագրերի համակարգողների՝ Լյուսիլ Վիվիեի և Կլարա Շալուի հետ, ովքեր Ֆրանսիայից Հայաստան են ժամանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հրավերով` կազմակերպելու լուսանկարչական ցուցահանդես, որը բաց է մարտի 23-ից Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնում

Հայկական կողմը ներկայացնում էին ինչպես Երևանի մշակութային հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչները, այնպես էլ արվեստի ոլորտի լիբերալ մասնագետները:

Ոլորտի մասնագետները հնարավորություն ունեցան կիսվելու գեղարվեստական նախագծերի կառավարման իրենց փորձով և քննարկելու ծրագրերի կյանքի կոչման հիմնական փուլերը: