Ambassade de France en Arménie
31 Հունվար 2019

Մտքերի գիշեր

Ներկային դեմ հանդիման՝ մեկ րոպե խնդրեմ 

Մշտապես փոփոխվող աշխարհում, մեր կյանքն այսօր թելադրվում է ֆեյսբուքով, թվիթերով, շարունակական տեղեկատվությամբ, արագ փոփոխվող  տեխնոլոգիաներով, ապրանքներով և մոտեցումներով :

Այն, ինչ մի քանի տարի առաջ թվում էր մտացածին, հիմա արդեն իրականություն է և մեր վերաբերմունքը ժամանակի, իրողությունների, քաղաքականության հանդեպ, ինչպես նաև մեր կենսակերպը, մեր հասարակությունը կրում են դրա ազդեցությունը : Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից Երևանում կազմակերպված Գաղափարների այս գիշերն առաջարկում է միասին կանգնեցնել ժամանակը մեկ գիշերով և միասին քննարկել տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը մեր առօրյա կյանքի վրա, դիտարկել մեր վերաբերմունքը ժամանակի և մեր դարաշրջանի քաղաքացիական, բնապահպանական և աշխարհաքաղաքական մարտահրավերների հանդեպ :    

Իրադարձությունն ընդգրկում է տարբեր տիպի միջոցառումներ գլխավոր թեմայի շուրջ՝ հայ և ֆրանսիացի փորձագետների հակիրճ ելույթներ, պատկերապատման (կոմիքս) շուրջ սեմինարներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություն, երաժշտական ընդմիջումներ դիջեյի մասնակցությամբ և այլն :

Միջոցառման մանրամասն ծրագիրը շուտով հասանելի կլինի այս կայքում և դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Մուտքն ազատ է :