Ambassade de France en Arménie
31 Հունվար 2019

Գաղափարների գիշեր 2019 ծրագիր

Սկսած 2016թվականից, Ֆրանսիական ինստիտուտն ամեն տարի հունվար ամսվա վերջին հինգշաբթի օրը հրավիրում է Ֆրանսիայում և աշխարհի հինգ մայրցամաքներում գտնվող բոլոր մշակութային օջախներին, միասին տոնելու գաղափարների և գիտելիքների ազատ փոխանակումը, նույն երեկոյի ընթացքում առաջարկելով կոնֆերանսներ, հանդիպումներ, ֆորումներ և կլոր սեղաններ, ինչպես նաև ֆիլմերի ցուցադրություն և գեղարվեստական ելույթներմեկ ընդհանուր թեմայի շուրջ, որ յուրաքանչյուր վայրում ներկայացվում է յուրովի : Տոնել գաղափարների փոխանակումը երկրների և մշակույթների, ոլորտների և սերունդների միջև. ամեն տարի Գաղափարների գիշերը հրավեր է՝ բացահայտելու գիտելիքների արդի վիճակը, լսելու նրանց, ովքեր առաջ են մղում գաղափարները բոլոր ոլորտներում, մտքեր փոխանակելու մեր ժամանակի ամենախոշոր մարտահրավերների շուրջ :

2019-ի Գաղափարների գիշերվա թեման է «Ներկային դեմ հանդիման»: Միջոցառումը անց է կացվում ողջ աշխարհում միևնույն օրը՝ 2019թ. հունվարի 31-ին : Աշխարհի բոլոր ծայրերից մտավորականներ, հետազոտողներ, արվեստագետներ հավաքվելու են քննարկումների հինգ մայրցամաքներում՝ Դակարից միչև Լոս Անջելես, անցնելով Բրյուսելով, Բուենոս Այրեսով, Կատմանդուով, Փարզով և Երևանով

 

Երևանյան միջոցառումը

Գաղափարների գիշեր: Ներկային դեմ հանդիման՝ մեկ րոպե խնդրեմ

Մշտապես փոփոխվող աշխարհում, մեր կյանքն այսօր թելադրվում է ֆեյսբուքով, թվիթերով, շարունակական տեղեկատվությամբ, արագ փոփոխվող տեխնոլոգիաներով, ապրանքներով և մոտեցումներով :
Այն, ինչ մի քանի տարի առաջ թվում էր մտացածին, հիմա արդեն իրականություն է և մեր վերաբերմունքը ժամանակի, իրողությունների, քաղաքականության հանդեպ, ինչպես նաև մեր կենսակերպը, մեր հասարակությունը կրում են դրա ազդեցությունը :

Գաղափարների այս գիշերն առաջարկում է միասին կանգնեցնել ժամանակը մեկ գիշերով և միասին քննարկել տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը մեր առօրյա կյանքի վրա, դիտարկել մեր վերաբերմունքը ժամանակի և մեր դարաշրջանի քաղաքացիական, բնապահպանական և աշխարհաքաղաքական մարտահրավերների հանդեպ :
Մուտքն ազատ է : Լինելու է միաժամանակյա թարգմանություն :
Ծրագիրը հասանելի է այս հղմամբ: