Ambassade de France en Arménie
02 Հոկտեմբեր 2018

Ֆրանսիական ՀԲԸՄ-ն հայտարարում է պատմվածքների մրցույթ

Ֆրանսիական ՀԲԸՄ-ն հայտարարում է «2050 թվականի Հայաստանը այնպիսին, ինչպիսին երազում եմ տեսնել» թեմայով ֆրանսերեն պատմվածքների մրցույթ:Մրցույթը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին և կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ՝ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի առիթով:Պատմվածքները չեն կարող գերազանցել 3 էջը կամ 4500 նիշը (այդ թվում՝ բառերի միջև տարածությունները):Ստեղծագործությունները կարող եք ուղարկել էլ. հասցեին , մինչև 2018թ. դեկտեմբերի 15-ը: Ժյուրին կընտրի 3 լավագույն հեղինակային ստեղծագործությունները՝ հիմնվելով ֆրանսերենի որակի, տեքստի կապակցվածության, ոճի և պատմության զգացմունքայնության վրա: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները 2019թ. հունվարի ընթացքում կստանան հետևյալ մրցանակները.- առաջին հորիզոնական : 1 000 €
- երկրորդ հորիզոնական : 500 €
- երրորդ հորիզոնական : 300 €

Ավելին՝
  http://ugabfrance.org/2018/10/concours-recits/