Ambassade de France en Arménie
27 Նոյեմբեր 2018

«Ֆրանսիան և լիրիկական արվեստը» համերգ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հրավիրում է «Ֆրանսիան և լիրիկական արվեստը» համերգին, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում :

 

Ծրագրում ներառված են ֆրանսիացի այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններից հատվածներ, ինչպիսիք են Ժորժ Բիզեն, Շառլ Գունոն, Քլոդ Դեբասին և այլք : Ստեղծագործությունները կներկայացնեն լիրիկական երգի կատարողներ Մարիամ Խաչատրյանը, Ռուզան Գևորգյանը և Հայկ Վարդանյանը : Համերգը կընթանա Կատարինե Հովսեփյանի դաշնամուրային ուղեկցությամբ :  

 

Համերգին կհաջորդի ընդունելություն :

 

Հրավիրում ենք ներկա լինելու այս հաճելի երեկոյին :

Մուտքն ազատ է: