Ambassade de France en Arménie
28 Հոկտեմբեր 2018

Մեկնարկեց «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 10-րդ փառատոնը

Հոկտեմբերի 28-ին Կինոյի տանը մեկնարկեց «ՌեԱնիմանիա»  միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման փառատոնը : Այս տարի փառատոնը նշում է իր 10-ամյակը:

2018 թ. ՌեԱնիմաիան բացառիկ է, քանի որ այս տարի լրանում է փառատոնի պատմության տասը, ինչպես նաև Հայաստանում անիմացիայի պատմության 80-ամյակը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը փառատոնին աջակցում է վերջինիս ստեղծման օրվանից:
Ֆրանսիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող ամենամյա երկու կրթաթոշակները թույլ են տալիս երկու երիտասարդ հայ ուսանողների մեկ ամսով վերապատրաստվել Անգուլեմի անիմացիոն արվեստի դպրոցում :

Անսիի անիմացիայի միջազգային փառատոնի հետ համագործակցության շրջանակներում, այս տարի նախատեսվում է կազմակերպել «Անիմացիայի Աշխարհ» խորագրով մի ծրագիր, որին իր մասնակցությունը կունենա նաև Եվրոպական միության հայաստանյան պատվիրակությունը: 

Փառատոնը այս տարի հանդիսատեսի դատին է ներկայացնում առավելապես ֆրանկոֆոն երկրների արտադրության անիմացիոն ֆիլմեր (Լիբանանը, Կանադան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգ).

Ֆրանսիան մնում է Եվրոպայում անիմացիոն կինոարտադրության առաջատարը : Այս տարի փառատոնը կներկայացնի 27 ֆրանսիական ֆիլմ `ընտրված նախապես առաջարկված 150 ֆրանսիական ֆիլմերից:

Որպես փառատոնի բացման ֆիլմ է ընտրվել Օլիվյե Կոսուի «Մի մարդ մահացավ» ֆրանսիական ֆիլմը:

Ներբեռնեք 2018թ. ՌեԱնիմանիա փառատոնի ծրագիրը: