Ambassade de France en Arménie
21 Հուլիս 2022

Bande à Tyrex-ը Հայաստանում

Հայաստանում է «Բանդ ա Տիղեքս» կրկեսային շոու ծրագիրը։
Հունիսի 6-ից 12-ը ակրոբատիկ հեծանվավազքի մեջ մասնագիտացված « Bande à Tyrex » կրկեսային խումբը գրավեց հայ հանդիսատեսի սիրտը: Շուտով լույս կտեսնի խմբի հայաստանյան արկածների հիման վրա նկարահանված վավերագրական ֆիլմը:
 
« Bande à Tyrex-ը Հայաստանում » ասելով հասկանում ենք՝
 
- 12 արտիստ և 7 հեծանիվ
- 1-շաբաթյա շրջագայություն
- 3 քաղաք
- 7 ներկայացում
- 1 վավերագրական ֆիլմ