
21 Հուլիս 2022
Մուրադ Մերզուկին Հայաստանում
Ֆրանսիայում գործող "Սաթէ - Աթղը" թատերական միությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կազմակերպեցին վարպետաց դաս և հանդիպում ֆրանսիացի հայտնի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի հետ:
Մուրադ Մերզուկին Օպերայի մեծ փորձասենյակում անցկացրեց հայ երիտասարդ պարողների հետ կազմակերպված վարպետության դասը։ Հնարամիտ խորեոգրաֆիա, որը միաձուլում է հիփ հոփն ու դասական բալետը և հաղորդում խելահեղ էներգիա:

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնում Մուրադ Մերզուկիին, ինչպես նաև նրա օգնական Քադեր Բելմոկթարին և Cie Saté-Âtre-ի գեղարվեստական ղեկավար Սաթենիկ Խաչատրյանին, որոնց շնորհիվ տեղի ունեցավ լեզուների և ոճերի այս աննախադեպ հանդիպումը։
