Ambassade de France en Arménie
13 Մայիս 2019

Երաժշտություն լեգենդար ֆիլմերից

Երաժշտություն լեգենդար ֆիլմերից: Եվրոպական կոմպոզիտորների ակնարկ:

Եվրոպայի օրերի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հրավիրում է մասնակցելու համերգի նվիրված եվրոպական կոմպոզիտորների կողմից հայտնի ֆիլմերի համար գրված ստեղծագործություններին: Եկեք «Art Cinema Ensemble» խումբի կատարմամբ լսելու քսան ֆիլմերից գործեր: Համերգի ընթացքում կհնչեն գործեր Կնքահայրը (իտալացի Նինո Ռոտա), Ամելի Պուլեն (ֆրանսիացի Յան Տիեղսեն), Կարիբյան ծովի ծովահենները (գերմանացի Կլաուս Բադելտ) և այլ ֆիլմերից: Համերգը կկայանա երկուշաբթի՝ մայիսի 20-ին, ժամը 19: 00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1):

Մուտքն ազատ է