Ambassade de France en Arménie
10 Ապրիլ 2020

MyFrenchFilmFestival: Ֆրանսիական կինոն ձեր տանը

MyFrenchFilmFestival-ն առցանց հարթակ է, որն արդեն 10 տարուց ի վեր, ամեն տարի առաջարկում է ժամանակակից ֆրանսիական լավագույն ֆիլմերի ընտրանի, որպեսզի ֆրանսիական կինոն ճանաչվի ու սիրվի արտերկրում: Բոլոր երկրների ինտերնետ օգտագործողները կարող են դիտել ֆիլմերը, նշել դրանք և գրել իրենց կարծիքը: Այս նորարար մոտեցումը թույլ կտա այն դարձնել իսկական առցանց փառատոն:

Մինչև 2020թ. ապրիլի 27-ը MyFrenchFilmFestival-ը բոլոր ինտերնետ օգտագործողներին առաջարկում է իր «Մնա՛ տանը» թողարկումը, որտեղ ներկայացված կլինի փառատոնի պատմության լավագույն կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին՝ ավելի քան 50 ֆիլմ ռուսերեն ենթագրերով և ժամանակակից ֆրանսիական կինոյի բոլոր ոճերով՝ ռոմանտիկ կատակերգությունից մինչև դրամա, անցնելով պատմական և անիմացիոն ֆիլմերով : Կայքը հնարավորություն է տալիս նաև նավարկել տարբեր թեմաների միջև՝ ընտանեկան պատմություններ, սեր և զգացմունքներ, կանանց դիմանկարներ, պատանեկություն և նույնիսկ մեկ  բաժին նվիրված երեխաներին՝ « Kids corner », որտեղ ներկայացված են կարճամետրաժ ֆիլմեր առանց բառերի, որպեսզի հեշտացվի ֆիլմի ընկալումը և բոլոր երեխաներին, անկախ նրանց մայրենի լեզվից, հնարավորություն տրվի ճանոթանալ դրանց:

 

 

Վենսան Մարիետի Les Lézards (Մողեսները) MY FRENCH FILM FESTIVAL հարթակում

  • https://www.myfrenchfilmfestival.com/ru/movie?movie=35427
  • 2012թ.
  • Կատակերգություն
  • Իր ընկեր Բրունոյի ուղեկցությամբ, Լեոնը համամում սպասում է մի աղջկա, ում հետ ծանոթացել է ինտերնետով և ժամադրվել: Գոլորշու միջով բացահայտելով տարօրինակ հանդիպումներ, մեր երկու հերոսները անհամբեր սպասում են առեղծվածային անծանոթուհու գալուն:
  • Վենսան Մաքենյի մասնակցությամբ
  • Ռուսերեն ենթագրերով

Անտուան դը Բարիի L’Enfance d’un chef  (Առաջնորդի մանկությունը)

  • 2016թ.
  • https://www.myfrenchfilmfestival.com/ru/movie?movie=42170
  • Կատակերգություն
  • Վենսանը 20 տարեկան է, նա հաջողակ դերասան է, ճանաչված ու սիրված ինչպես քննադատների, այնպես էլ հանդիսատեսի կողմից: Այնքան լավը, որ նրան առաջարկում են տարվա ֆիլմի գլխավոր հերոսի դերը՝ Շարլ դը Գոլի երիտասարդության մասին կենսագական ֆիլմում: Խնդիրն այն է, որ հենց այդ շրջանում Վենսանի ծնողները մեկնում են ապրելու Օռլեանում և նա ստիպված է լինում տեղափոխվել մենակ ապրելու: Սա նոր կյանքի սկիզբն է, որը նրա համար նույնքան վախեցնող է, որքան միայնակ: Ֆիլմն ասես հետևում է անկախության մեջ նրա առաջին քայլերին:
  • Վենսան Լաքոստի մասնակցությամբ
  • Ռուսերեն ենթագրերով

Լորիան Էսկաֆրի և Իվոնիք Մյուլլերի Pile poil  (Մազերի կույտ)

  • 2018թ.
  • https://www.myfrenchfilmfestival.com/ru/movie?movie=46853   
  • Դրամատիկ կատակերգություն
  • Երեք օրից Էլոդին էպիլյացիայի քննություն է հանձնելու մասնագիտական վարժարանում: Նրա մսագործ հայրը՝ Քրիստոֆը ցանկանում է, որ դուստրն իրեն ավելի շատ օգնի իր գործում:
  • Սեզար մրցանակ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում
  • Գրեգորի Գադըբուայի մասնակցությամբ
  • Ռուսերեն ենթագրերով

Գաբրիել Հարելի La nuit des sacs plastiques (Պոլիէթիլենային տոպրակների գիշերը)

-          2018թ.

-          https://www.myfrenchfilmfestival.com/ru/movie?movie=45851

-          Անիմացիոն ֆիլմ

-          39 տարեկան Ագաթան համակված է մեկ՝ երեխա ունենալու ցանկությամբ: Նա գտնում է իր նախկին ընկերոջը՝ Մարկ Անտուանին, ով Մարսելի ծովածոցում տեխնո երաժշտություն է միքսում: Երբ նա փորձում է համոզել ընկերոջը, որ նորից միանան,

-          պոլիէթիլենային տոպրակները կենդանանում են և հարձակվում քաղաքի վրա:

-          Ուշադրությու՛ն՝ 18+

-          Ռուսերեն ենթագրերով

 

Աքսել Կուրտիերի Belle à croquer

-          2017թ.

-          https://www.myfrenchfilmfestival.com/ru/movie?movie=43901

-          Սենտիմենտալ կատակերգություն, կինո և անիմացիա 3D

-          Օսկար Մոնգուն, նրբաքիմք մարդակերը, այրվում է հարևանուհու՝ շատ բուսական տիկին Կարոտի սիրուց: Այս կիրքը թվում է, թե դատապարտված է անհաջողության՝ մեկը բուսակեր է, այնինչ մյուսը տառապում է բանջարեղենի ֆոբիայով: Ամեն ինչ փոխվում է, երբ տիկինը նրան հրավիրում է ընթրիքի:

-          Կատրին Դընյովի և Լու Լաաժի մասնակցությամբ

-          Ռուսերեն ենթագրերով

 

Ամելի Հարոյի Mademoiselle Kiki et les Montparnos (Մադմուազել Կիկին և Մոնպառնոսները)

-          https://www.myfrenchfilmfestival.com/ru/movie?movie=35470

-          2012 թ

-          Պատմություն / անիմացիա

-          Մոնպառնասի Կիկին XX դարի սկզբի ավանգարդիստ մեծ նկարիչների անխոնջ մուսան էր: Շլացուցիչ Մոնպառնասի իրադարձությունների անվիճելի ականատես կինն ազատագրվում է հասարակ մոդելի իր կարգավիճակից և դառնում գիշերային թագուհի, նկարիչ, մամուլի դիզայներ, գրող և կաբարե երգչուհի:

-          Ռուսերեն ենթագրերեով

 

Ալեքսիս Միշալիկի Au sol

-          https://www.myfrenchfilmfestival.com/ru/movie?movie=37759

-          2014թ.

-          Դրամա

-          Էվելինը պետք է մեկնի Լոնդոն՝մոր թաղմանը: Հասնելով օդակայան, չի կարողանում գտնել իր նորածին երեխայի փաստաթղթերը: Այլևս ուշ է և անհնար՝ ինչ որ բան անել: Ստեֆանիի՝ երիտասարդ բորտուղեկցուհու օգնությամբ Էվելինը կհաղթահարի վարչական բարդությունները և հավանաբար կմեկնի ժամանակին:

-          Ռուսերեն ենթագրերով

 

Յասին Օնիայի Fais croquer

-          2011թ.

-          https://www.myfrenchfilmfestival.com/ru/movie?movie=34279

-          Դրամատիկ կատակերգություն

-          Կինոյի կրքոտ սիրահար, երիտասարդ Յասինը ցանկանում է ֆիլմ նկարահանել իր թաղամասում: Նա ցանկանում է իր մանկության  ընկերներին ներգրավել այս ծրագրում: Սակայն ընկերությունը երբեմն ունի իր հակառակ կողմը:

-          Ռուսերեն ենթագրերով

 

Հատուկ երեխաների համար


  • After the rain (Անձրևից հետո), հեղինակներ՝ Վալերիան Դեստերն, Խուան Օլարտե Զունիգա, Կարլոս Օսմար Սալազար Տորներո, Լյուսիլ Պալոմինո, Խուան Պաբլո դե լա Ռոզա Զալամեա, Սելին Բլակ ( 2018թ.)

-          https://www.myfrenchfilmfestival.com/ru/movie?movie=47901

-          Կանաչ արոտավայրերում մի շուն երջանիկ ապրում է իր տիրոջ՝ մի քիչ արտասովոր հովվի հետ: Վերջինս չի բավարարվում իր ոչխարների բուրդը խուզելով, նա այդ բուրդը դարձնում է ամպեր, որպեսզի անձրև ստեղծի և այսպիսով ապահովի կյանքի շրջափուլը: Բայց եթե հովիվը անմահ չլինի ինչ կպատահի հովտին: Շունը ստիպված է ստեղծագործ մոտեցում ցուցաբերել և հետևողական լինել, որպեսզի խուսափի ամենավատից…

 

  • Stuffed  հեղինակներ՝ Էդուար Էոտ, Կլոտիլդ Բոնոթ, Էլիզ Սիմուլեն, ԱննաԿոմարոմի, Մարիսա դի Վորա Պեյշոտու և Էլենա Բաստիոնի  (2018թ.)

-          https://www.myfrenchfilmfestival.com/ru/movie?movie=48374

-          Սա քմահաճ փոքրիկ կատվի պատմությունն է, որը մի զարմանալի հանդիպում է ունենում: Այս հանդիպումը նրան օգնում է մեծանալ և վերահսկել իր զգացմունքները: