Ambassade de France en Arménie
30 Հունվար 2020

Գաղափարների գիշեր 2020

 

Գաղափարների և գիտելիքների ազատ շրջանառությունը նշելու նպատակով, 2016 թվականին Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած “Գաղափարների գիշեր” միջազգային միջոցառման շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում է կլոր սեղանների, սեմինարների, ներկայացումների, ցուցահանդեսների և կինոնկարի ցուցադրության երեկո՝ կենդանի բնության պահպանման թեմայով:

Ինչպե՞ս պաշտպանել կենդանի բնությունը մի աշխարհում, որտեղ կենսաբազմազանության վիճակն օրեցօր վատթարանում է և որտեղ մարդիկ շատ քիչ ժամանակ ունեն հակազդելու էկոլոգիական անողոք ճգնաժամին: Ի՞նչ գործողություններ են իրականացվում Ֆրանսիայում, Հայաստանում և ողջ աշխարհում ժամանակակից այս մարտահրավերներին դիմակայելու համար:

Հինգշաբթի, 30 հունվարի 2020թ.
Երևանի քաղաքապետարանի նախասրահ
Սկսած ժամը 19.00-ից
Մուտքն ազատ է
Համաժամանակյա հայերեն թարգմանություն

Ծրագիր.

Հասկանալ
*Ժամը 19h30 – Կայուն զարգացման հարցերով գիտաշխատող և խորհրդատուԿարոլին Ժերվեի՝ կենդանի բնության պահպանումը որպես ապագայի անհրաժեշտություն թեմայով կոնֆերանսը :
*Ժամը 20h00 – Կլոր սեղան նվիրված Հայաստանում և աշխարհում բնապահպանական խնդիրներին՝ Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանի, WWF Հայաստան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի և Կարոլին Ժերվեի մասնակցությամբ:

Երազել վաղվա օրվա մասին
*Ժամը 21h00 – Մարի- Մոնիկ Ռոբենի «Ինչի՞ ենք սպասում » վավերագրական ֆիլմի ցուցադրումը: Ո՞վ կմտածեր, որ անցումային քաղաքների միջազգային առաջատարը կլինի ֆրանսիական մի փոքրիկ համայնք: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ անցումային քաղաքների շարժման հիմնադիր Ռոբ Հոփկինսը: «Ինչի՞ ենք սպասում » ֆիլմը Մարի-Մոնիկ Ռոբենի առաջին ֆիլմն է կինոյի համար: Այն պատմում է, թե ինչպես Ալզասի 2 200 բնակիչ ունեցող մի փոքրիկ քաղաք ներգրավվեց հետնավթային անցումային ծրագրում, որոշելով կրճատել իր էկոլոգիական հետքը:

Պատկերել կենդանի բնությունը
Ողջ երեկոյի ընթացքում, եկեք մասնակցելու Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համագործակցությամբ կազմակերպված արվեստի միասնական ստեղծագործության իրականացմանը կենդանի բնության թեմայի շուրջ: Նկարելու տեխնիկային տիրապետելը պարտադիր չէ:

Տեղեկանալ
Բացահայտեք GoodPlanet հիմնադրամի պատրաստած “Կայուն զարգացման նպատակները” լուսանկարների ցուցահանդեսը, որը ստեղծել և նախագահում է Յան Արտուս –Բերտրանը:

Նախագծել
Եկե՛ք ընկալելու կենդանի բնությունը վիրտուալ իրականության միջոցով, որը հասանելի է ողջ երեկոյի ընթացքում: