Ambassade de France en Arménie
11 Հոկտեմբեր 2022

Դարից երկար․ Արշակ Չոպանյան – Կոմիտաս

Հոկտեմբերի 11-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց հայ մշակույթի երկու մեծերի՝ Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Սողոմոնյան) և Արշակ Չոպանյանի բարեկամությանը նվիրված ցուցահանդես։

 

 

Չոպանյանը, որ ապրել է Ֆրանսիայում ինչպես և Կոմիտասը, բարեկամացել է վերջինիս հետ, թարգմանել է նրա երգերը, ինչպես նաև ֆրանսիացի նշանավոր հեղինակների բազմաթիվ աշխատություներ և նպաստել է, որ և՛ հայկական մշակույթը, և՛ հայկական հարցը ճանաչելի դառնան Ֆրանսիայում։

 

 

Ֆրանսիայի դեսպանությունն ուրախ է այս նախագծին սատար կանգնելու և վերջինիս իրականացմանը ֆինանսապես նպաստելու համար։