Ambassade de France en Arménie
10 Դեկտեմբեր 2019

2019թ. հայկական փառատոնների կողմից մրցանակներ ստացած Ֆրանսիական արտադրության ֆիլմեր


2019թ. պսակվեց հայկական կինոփառատոններում ֆրանսիական ֆիլմերի հաջողությամբ: Ֆրանսիական կամ համատեղ արտադրանքի առնվազն 7 ֆիլմ ստացան մրցանակներ:

Նիկոլա Բարիի Փոքրիկ Սպիրուն (2017թ.), որը Ֆիլիպ Թոմի ֆրանս-բելգիական հայտնի կոմիքսի էկրանավորումն է և Շաբնամ Զարիաբի Ուղտ երեխան կարճամետրաժ ֆիլմը, որոնք ժամանակակից հեքիաթի տեսքով ներկայացնում են երեխաների ստրկության թեման, մրցանակներ ստացան Ռոլան մանկապատանեկան փառատոնում:

Կին փառատոն, որի ծրագիրը նվիրված էր կին ռեժիսորներին, իր առաջին մրցանակը շնորհեց Սոֆի Մարտենի 2018թ. նկարահանված Dunk կարճամետրաժ ֆիլմին, որը պատմում է համերաշխության և միասնության հզոր ուժի մասին: